• Սամվել Մնացականյան
    Վայոց Ձոր
Այն, որ մեդիագրագիտությունը և կիբեռգրագիտությունն անչափ կարևոր են ու անհրաժեշտ մեր ժամանակների և առավել ևս մեր երկրի համար, քննարկման ենթական չէ։ Կիբեռանվտանգությամբ սկսեցի հետաքրքրվել 2020 թվականից ի վեր՝ պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Սեպտեմբերի 27-ից սկսած հայաստանյան ողջ համցանցը ողողված էր խուճապ տարածող տարբեր բնույթի նյութերով, ապատեղեկատվությամբ, որոնք ստեղծված էին ադրբեջանական ու թուրքական հաքերների ու լրատվամիջոցների կողմից, որոնց նպատակը մեկն էր՝ խուճապ, խառնաշփոթ առաջացնել Հայաստանի ներսում և սահմանին: Նյութերի մեծ մասում վատաբանվում էին ՀՀ կառավարությանը, հայոց բանակն ու հայ ժողովուրդը, և, անընդհատ վատ, տագնապային լուրեր տարածելով մեր պարտությունների ու զոհերի մասին, փորձ էր արվում թուլացնել հայոց բանակը, հայության միասնականությունն ու հայրենիքը պաշտպանելու մեր պատրաստակամությունը։ Արգելափակվել էին անգամ հայկական լրատվամիջոցների կայքերն ու սոցիալական ցանցերի էջերը, իսկ երբ փորձում էիր հայկական որևէ լրատվական միջոցի նյութ ընթերցել, հղումները կասկածելի էջեր էին տանում, անհասկանալի ու տարօրինակ պատուհաններ էին բացվում, մեխանիկորեն վիրուսային ծրագրեր ներբեռնվում… Ակնհայտ էր, որ սահմանին ընթացող պատերազմին զուգահեռ թշնամին մեդիատեռոր էր իրականացնում ու նաև թեժ կիբեռպատերազմ էր սկսվել հակամարտող կողմերի միջև:

Հոկտեմբերից արդեն ինքս էի գտնվում ռազմաճակատում։ Ուշ-ուշ էի կարողանում կապ հաստատել ընտանիքիս անդամների ու մտերիմներիս հետ, բայց ամեն անգամ խոսելիս հարցնում էին․ «Սամվե՛լ, նման լուրեր են տարածվում, ճի՞շտ է», «Ի՞նչ է կատարվում այդտեղ, լուրեր կան, թե այսքան զոհ ունենք, այսինչ կորուստներն ունենք, այսինչ տարածքները հանձնել ենք․․․» և այսպես շարունակ։ Ու թեև լսածս նման լուրերի մեծամասնությունը չէր համապասխանում իրականությանը, այնուամենայնիվ, երբ ռազմաճակատի մի մասում գտնվող զինվորը նման տագնապալից որևէ լուր էր ստանում մեկ այլ տեղանքի, ռազմաճակատի մեկ այլ գծում կատարվող դեպքերի, իրավիճակի մասին, բնականաբար, տագնապում էր, խուճապի մատնվում, հուսալքվում, թուլանում։

Կեղծ լուրերի տարածումն արվում էր հենց զորքում, առաջնագծում խուճապ ստեղծելու համար, իսկ մեզնից շատերը ցավոք տեղյակ չէին և չէին կարողանում հասկանալ, որ դա կարող է լինել ապատեղեկատվություն, միտումնավոր տարածվող մանիպուլյացիա, թշնամու և ոչ միայն թշնամու կողմից

կազմակերպված մեդիագրոհ։ Ու մինչ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը և պետական, պաշտոնական լրատվական էջերը հորդորում էին՝ «հետևել միայն պաշտոնական լրատվամիջոցներին ու կայքերին, չտարածել ապատեղեկատվություն», հակառակորդի մեդիաբանակը մեկը մյուսի հետևից ջարդում էր հայկական պետական և ոչ պետական կայքեր, սոցիալական ցանցերի էջեր ու անհատների օգտահաշիվներ՝ տիրանալով պետական ու ոչ պետական բնույթի ահռելի տեղեկատվության, անձնական տվյալների, նամակագրությունների…

Պատերազմի ընթացքում շատ էին այն դեպքերը, երբ ադրբեջանցիները գողանում կամ արգելափակվում էին հայ օգտատերերի սոցիալական ցանցերի անձնական օգտահաշիվները։ Ընկերներիցս մեկի ֆեյսբուքյան էջը նույնպես կոտրել էին։
Էջում ադրբեջանցիներն ակտիվորեն ջատագովում էին իրենց երկիրը, իրենց բանակն ու առաջխաղացումները: Նրանց ձեռքում էր հայտնվել օգտատիրոջ ողջ անձնական տվյալները, նամակագրությունը։
Վիրուսային նյութեր ու հաղորդագրություններ էին ուղարկվում տվյալ օգտատիրոջ բոլոր ընկերներին, ինչի շնորհիվ էլ կարողանում էին կոտրել այլ օգտահաշիվներ ևս, որոնց օգտատերերն անտեղյակ կամ մեխանիկորեն բացում էին վիրուս տարածող նամակը կամ հղումը։ Ընկերոջս ֆեյսբուքյան էջն այդպես էլ չկարողացանք հետ բերել կամ ջնջել։ Մինչև այսօր այդ էջով Հայաստանի դեմ պրոպագանդա է արվում, տարածվում են նյութեր պատերազմի մասին, ագրեսիա, ատելության խոսք։ Կից ներկայացծած է էջի հղումը/էկրանակադրը…՝ https://www.facebook.com/susik.davtyan?mibextid=ZbWKwL
Այսօր էլ, երբ թվում է, թե պատերազմն «ավարտված է», և փորձում ենք մտնել խաղաղության դարաշրջան, թշնամու կողմից շարունակվում է մեդիապատերազմն ու գրոհները: Ներկայումս հակառակորդը ու ոչ միայն հակառակորդը գերազանցապես կենտրոնացած է երկրի կառավարությանը, քաղաքական գործիչներին վատաբանելու և ժողովրդին նրանց դեմ հանելու ուղղությամբ, քանզի ինչպես ժողովրդական հայտնի առածն է ասում՝ բաժանի՛ր, որ տիրես:


»
Страница Сусанны из Вайоц Дзора в Фейсбуке до сих пор
является средством азербайджанского медиатеррора и
инструментом антиармянской пропаганды.
То, что медиаграмотность и киберграмотность чрезвычайно важны и необходимы в наши дни и тем более для нашей страны, не подлежит обсуждению. Я заинтересовался кибербезопасностью с 2020 года, во время и после войны.

Начиная с 27 сентября, весь интернет был наводнен материалами, сеющими панику, и дезинформацией, созданными азербайджанскими и турецкими хакерами и СМИ, единственной целью которых было вызвать панику и замешательство внутри Армении и на границе. В большинстве материалов правительство Республики Армения, армянская армия и народ были оклеветаны, и при помощи постоянного распространения плохих и тревожных новостей о наших поражениях и жертвах была предпринята попытка ослабить армянскую армию, единство армянского народа и нашу готовность защищать Родину. Блокировались даже сайты и страницы в соцсетях армянских СМИ, а при попытке прочитать материалы любого армянского СМИ ссылки вели на подозрительные страницы, открывались непонятные и странные окна, автоматически загружались вирусные программы... Было очевидно, что противник наряду с продолжающейся войной на границе осуществлял медиатерроризм и шла горячая кибервойна между конфликтующими сторонами.

Я сам был на фронте с октября. Мне редко удавалось связаться с членами моей семьи и близкими, но каждый раз, когда я говорил, они спрашивали: «Самвел, распространяются такие слухи, это правда?», «Что там происходит, ходят слухи, что у нас такое-то количество жертв, у нас такие-то потери, мы сдали такие-то территории...» и так далее. И хотя большинство таких новостей, которые я слышал, не соответствовали действительности, когда солдат на одном участке фронта получал столь тревожные новости о событиях и обстановке в другом месте, на другой линии фронта, он, естественно, тревожился, паниковал и слабел духом.

Распространение фейковых новостей проводилось для создания паники в армии, на передовой, и, к сожалению, многие из нас не знали и не могли понять, что это может быть дезинформация, намеренное распространение манипуляций, медиа-атака, организованная врагом и не только. И пока правительство, Минобороны и официальные государственные новостные страницы призывали «следить только за официальными СМИ и сайтами, не распространять дезинформацию», медиа-армия врага уничтожала государственные и негосударственные сайты, страницы в социальных сетях и отдельных лиц, одну за другой, захватывая государственные и правительственные источники информации, огромное количество личных данных, переписки.

Во время войны было много случаев, когда азербайджанцы крали или блокировали личные аккаунты и страницы армянских пользователей в социальных сетях. Страница в Фейсбуке одного из моих друзей также была взломана. Там азербайджанцы активно пропагандировали свою страну, свою армию и свои достижения. Все персональные данные и переписка пользователя оказались в их руках. Вирусные материалы и сообщения были отправлены всем друзьям данного пользователя, благодаря чему они смогли взломать и другие аккаунты пользователей, владельцы которых по незнанию или механически открыли электронное письмо или ссылку, распространяющую вирус. Нам не удалось восстановить или удалить страницу моего друга в Фейсбуке. До сегодняшнего дня на этой странице ведется пропаганда против Армении, распространяются материалы о войне, агрессии, разжигании ненависти. Ссылка на страницу: https://www.facebook.com/susik.davtyan?mibextid=ZbWKwL.

Даже сегодня, когда кажется, что война «закончена», и мы пытаемся войти в эпоху мира, вражеская медиавойна и атаки продолжаются. В настоящее время враг и не только враг сосредоточен на очернении правительства страны, политиков и том, чтобы настроить народ против них, потому что, как гласит пословица, “Разделяй и властвуй”.
Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website