Վայքի մանկապարտեզներից մեկն ադրբեջանական մանիպուլյացիայի թիրախում
  • Ալբերտ Միրազիզյան, Վայոց Ձոր
    Алберт Миразизян, область Вайоц Дзор

2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմանում Ֆեյսբուքի «Մեսենջեր» հավելվածից ստացա շատ անսպասելի հաղորդագրություն, որն ուղարկված էր մեր քաղաքի՝ Վայքի թիվ մեկ համայնքային մանկապարտեզի ֆեսբուքյան պաշտոնական էջից հետևյալ տարօրինակ բովանդակությամբ. «Մանկապարտեզն Իհլամ Ալիևինն է» և կից նույնքան տարօրինակ, անընդունելի նկար։

Հաղորդագրությունն ակնհայտորեն ապատեղեկատվություն էր, ամենայն հավանականությամբ թուրք-ադրբեջանական կիբեռհանցագործության հերթական դրսևորում, որի արդյունքում հաջողվել էր կոտրել Վայքի թիվ մեկ համայնքային մանկապարտեզի պաշտոնական էջը և ջատագովել Ալիևին ու Ադրբեջանը: Նպատակը՝ բնակչության շրջանում խուճապ առաջացնելն էր:

Այն կարող էր հանգեցնել կեղծ տեղեկատվության տարածման պատճառով համայնքի բնակչության, հատկապես՝ տվյալ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների, աշխատակիցների շրջանում անիմաստ խուճապի առաջացման, տեղացիների կողմից մանկապարտեզի էջի, առհասարակ մանկապարտեզի կամ ՏԻՄ-ի նկատմամբ վստահության կորստի։

Այդ պահին «սկրին» արեցի հաղորդագրության էկրանակադրն ու սկսեցի այն հնարանավորինս տարածել տեղացիների շրջանում՝ հավելելով, որ տվյալ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է, իրենից ոչինչ չի ներկայացնում և չպետք է խուճապի մատնվել։ Սակայն հիմա հասկանում եմ, որ պետք էր այդ մասին նաև տեղեկացնել իրավապահ մարմիններին, ինչպես նաև խորհուրդ տալ մանկապարտեզի պաշտոնական էջը վարողներին չբացել որևէ կասկածելի հղում, միացնել էջի երկփուլային անվտանգությունը, փոխել գաղտնաբառը և դնել ավելի հուսալի գաղտնաբառ և առհասարակ՝ կրթվել մեդիագրագիտության, թվային գրագիտության ուղղությամբ՝ չդառնալու համար նոր կիբեռհանցագործությունների զոհ, հատկապես, երբ քեզ է վստահված մի ամբողջ համայնքային մանկապարտեզի ֆեյսբուքյան էջ, որտեղ կարող են լինել հարյուրավոր երեխաների անձնական տվյալներ, կարևոր տեղեկատվություն պարունակող նամակներ, երեխաների՝ հրապարակված և չհրապարակված բազմաթիվ լուսանկարներ…


Детский сад принадлежит Ильхаму Алиеву
Один из детских садов Вайка подвергся азербайджанским манипуляциям

10 июня этого года (10.06.2024) около 11:00 я получила очень неожиданное сообщение из приложения-мессенджера Facebook, которое было отправлено с официальной Facebook-страницы нашего муниципального детского сада номер один города Вайк. Сообщение содержало следующий неприемлемый контент: «Детский сад принадлежит Ильхаму Алиеву» и столь же неприемлемая картинка.

Сообщение было явной дезинформацией, скорее всего, очередным проявлением турецко-азербайджанской киберпреступности, в результате которой удалось взломать официальную страницу детского сада номер один муниципалитета Вайк и пропагандировать Алиева и Азербайджан. Целью было вызвать панику среди населения.
Из-за распространения ложной информации это могло привести к бессмысленной панике среди населения сообщества, особенно родителей детей, посещающих данный детский сад, сотрудников, утрате доверия к странице детского сада, детскому саду в целом или к органам местного самоуправления.

В этот момент я сделал скриншот и начал по возможности распространять изображение сообщения среди местных жителей, добавляя, что данное сообщение является дезинформацией, не представляет из себя ничего серьезного и не нужно паниковать. Но теперь я понимаю, что об этом необходимо было также сообщить в правоохранительные органы, а также посоветовать администраторам официальной страницы детского сада не открывать подозрительные ссылки, включить двухэтапную безопасность страницы, сменить пароль на более надежный и вообще пройти обучение в направлении медиаграмотности, цифровой грамотности, чтобы не стать жертвой новых киберпреступлений, особенно когда вам доверяют страницу Facebook целого муниципального детского сада, где могут быть сотни личных детских данных, письма, содержащие важную информацию, множество опубликованных и неопубликованных фотографий детей...


Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:


This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website