Անձնական լուսանկարները շանտաժի գործիք կիբեռհանցագործների ձեռքում
  • Աննա Սարգսյան, Տավուշի մարզ, Анна Саргсян, Тавушская область
Ներածություն
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ համացանցը գլխավոր դեր է խաղում մեր առօրյայում՝ ողջ աշխարհի մարդկանց կապելով միմյանց և ապահովելով տեղեկատվության ու հաղորդակցության դեռևս նախադեպը չունեցող հասանելիություն: Այնուամենայնիվ, այս հարմարության հետ մեկտեղ գալիս են մի շարք նոր սպառնալիքներ, ինչպիսիք են կիբերռհանցագործությունները, մեդիամանիպուլյացիաները և խարդախությունները, որոնց զոհ են դառնում հազարավոր մարդիկ, և հատկապես՝ երիտասարդներ, քանի որ ամենից շատ նրանք են ժամանակ անցկացնում սոցիալական ցանցերում:
Հայաստանում հանդիպող կիբեռհանցագործությունների ամենանհանգստացնող ձևերից մեկն էլ մարդկանց լուսանկարների շորթումն է և դրան հաջորդող սպառնալիքները: Հանացագործներն օգտագործում են սոցիալական մեդիան և թվային այլ հարթակներ, գողանում մարդկանց լուսանկարներ, ապա սկսում շանտաժի ենթարկել իրենց զոհերին՝ գումար շորթելու կամ այլ նպատակներով: Այս երևույթը ոչ միայն վնասում է զոհին ֆինանսապես, հոգեպես և բարոյապես, այլև հասարակության մեջ ստեղծում է վախի ու անվստահության մթնոլորտ։
Դեպքի նկարագրություն
Ծանոթներիցս մեկը, որը միասեռական է, և դրա մասին երբեք էլ չի թաքցրել (անուն, ազգանունը հասկանալի պատճառով նշված չէ) 2022թ. դեկտեմբերին Instagram սոցիալական ցանցում մեկ այլ տղայից նամակ է ստանում։ Նամակում տղան գրում է, որ իբրև թե տեսել է ծանոթիս, հավանել և ընկերության առաջարկ է անում: Նրանց մեջ սկսվում է ակտիվ շփում, սկսում է առաջանալ վստահություն, որից հետո տղան ծանոթիցս խիստ անձնական բնույթի լուսանկարներ է ձեռք բերում։
Արդեն հունվարից սկսում է սպառնալ, որ իր ասած հաշվեհամարին գումար չփոխանցելու դեպքում, լուսանկարները կտարածի սոցիալական ցանցերում, ինչպես նաև թիրախավորած կուղարկի զոհի ընկերներին, ծանոթ-բարեկամներին։ Ծանոթս մի անգամ փոխանցել էր պահանջված գումարը՝ 450.000 ՀՀ դրամ, որից հետո հանցագործը նորից էր գումար պահանջել, զարմանալի է, որ նախորդ անգամվա պահանջածից ավելի քիչ։ Ծանոթս, ի վերջո հասկանալով, որ հայտնվել է կիբեռհանցագործի ծուղակում և որ այս ամենը շարունակական բնույթ է կրելու, հրաժարվում է այլևս որևէ գումար վճարել և բարեբախտաբար կարողանում դուրս գալ ծուղակից։
Վտանգի վերլուծություն
Այս դեպքը լուրջ վտանգ է ներկայացնում մի քանի պատճառներով.
  • Մանիպուլյացիա. հանցագործը հուզական և հոգեբանական ճնշում է կիրառել զոհի նկատմամբ՝ ստիպելով գործել հանուն իր շահի:
  • Սպառնալիքներ, շանտաժ. նման տեղեկատվության օգտագործումը և սպառնալիքները կարող են լուրջ վնաս հասցնել անձի հեղինակությանը և հոգեկան վիճակին:
  • Կիբեռհանցագործություն. անձնական տվյալներ և լուսանկարներ կորզելը, ապա այլ նպատակների իրականացման համար օգտագործելը կիբեռհանցագործության ակնհայտ դրսևորում է։
Հետևանքները
Այս միջադեպի հնարավոր հետևանքները են՝
  • Հոգեբանական սթրես. սպառնալիքները և շանտաժը կարող են լուրջ հոգեբանական անհանգստություն պատճառել անձին՝ առաջացնելով սթրես, որը երկարաժամկետ լինելու պարագայում կարող է վերածվել դեպրեսիայի, ինչն է կարող սուիցիդալ մտքերի պատճառ դառնալ:
  • Հեղինակության կորուստ. ​​նմանատիպ նյութերի՝ լուսանկարների, հաղորդագրությունների տարածումը կարող են հեղինակազրկել անձին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին։
  • Հանցագործության շրջանակների ընդլայնում. հարձակվողը կարող է շարունակել նույն մեթոդները կիրառել այլ զոհերի նկատմամբ:
Կանխարգելում և հետևանքների մեղմացում
Նման միջադեպերը կանխելու և դրանց հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է.
  • Բարձրացնել իրազեկվածությունը. Սոցիալական ցանցերից օգտագործողներին տեղեկացնել հնարավոր սպառնալիքների և մանիպուլյացիայի մեթոդների, ինչպես նաև դրանցից պաշտպանվելու և օգնություն ցուցաբերող մարմինների գործունեության մասին։
  • Ժամանակին բողոքարկում. կասկածելի իրավիճակների դեպքում հարկավոր է արագ կապվել թվային անվտանգության մասնագետների, աջակցության ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և իրավապահ մարմինների հետ։
Եզրակացություն
Միջադեպի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, թե ինչպես հանցագործները կարող են օգտագործել վստահությունը, հուզական մանիպուլյացիաները և սպառնալիքները՝ իրենց նպատակներն իրագործելու համար։
Նման միջադեպերը կարող են լուրջ հոգեբանական և սոցիալական հետևանքներ ունենալ, ինչպիսիք են՝ սթրեսը, դեպրեսիան, հեղինակության կորուստը և նույնիսկ սուիցիդալ մտքերը և ինքնքասպանությունները։ Այս և նման կիբեռհանցագործությունները լուրջ սպառնալիք են, և դրանց դեմ պայքարն ու կանխարգելումը պահանջում է հասարակություն-ոստիկանություն համագործակցություն և համակարգված մոտեցում՝ պաշտպանելու հասարակությանը և ապահովելու անվտանգ ու վստահելի թվային միջավայր։
Личные фотографии – инструмент шантажа в руках киберпреступников

Введение
Мы живем в такое время, когда интернет играет центральную роль в нашей рутине, соединяя людей по всему миру и обеспечивая беспрецедентный доступ к информации и общению. Тем не менее, вместе с этим удобством, появляется ряд новых угроз, таких как киберпреступления, медиаманипуляции и мошенничество, жертвами которых становятся тысячи людей и в особенности молодежь, поскольку именно они проводят большую часть времени в социальных сетях.
Одной из наиболее тревожных форм киберпреступлений, распространенных в Армении, является вымогательство фотографий людей и последующие угрозы. Преступники используют социальные сети и другие цифровые платформы для вымогательства личных фотографий, а затем начинают шантажировать своих жертв, чтобы выудить деньги или для других целей. Это явление наносит жертве не только материальный, психологический и моральный ущерб, но также создает атмосферу страха и недоверия в обществе.
Описание случая
Один из моих знакомых, гомосексуал, который никогда этого не скрывал (по понятным причинам, мы не можем назвать его имя и фамилию), получил письмо в социальной сети Instagram от другого мужчины в декабре 2022 года. В письме мужчина писал, что увидел моего знакомого, тот ему понравился и он предложил встречаться. Между ними начинается активное общение, начинает зарождаться доверие, после чего этот мужчина получает от моего знакомого фотографии очень личного характера.
С января он начинает угрожать ему, что если тот не перечислит деньги на указанный им счет, он выложит его фотографии в социальных сетях, а также таргетированно отправит их друзьям, знакомым и родственникам жертвы. Мой знакомый однажды отправил требуемую сумму в размере 450 тысяч драмов (более 1000 долларов), после чего преступник снова потребовал деньги, и, как ни странно, меньше, чем в прошлый раз. Мой знакомый наконец осознал, что оказался в руках киберпреступника и что это будет продолжаться, отказался платить далее и, к счастью, смог выбраться из ловушки.
Анализ опасности
Этот случай представляет собой серьезную угрозу по нескольким причинам.
  • Манипуляция: преступник использовал эмоциональное и психологическое давление на жертву, заставляя его действовать в своих интересах.
  • Угрозы/шантаж: использование такой информации и угрозы могут серьезно навредить репутации и психическому состоянию человека.
  • Киберпреступность: выуживание личных данных и фотографии и их дальнейшее использование в других целях является явным проявлением киберпреступности.
Последствия
Возможные последствия данного инцидента:
  • Психологических стресс: угрозы и шантаж могут нанести серьезную психологическую травму человеку, стресс в долгосрочной перспективе может перерасти в депрессию и привести к суицидальным мыслям.
  • Удар по репутации: распространение подобных материалов, фотографии и сообщений может дискредитировать человека, а также членов его семьи.
  • Расширение масштабов преступности: злоумышленник может продолжать использовать те же методы в отношении других жертв.
Предотвращение и смягчение последствий
Для предотвращения подобных инцидентов и смягчения их последствий необходимо:
  • Проявить осведомленность. Пользователи социальных сетей должны быть проинформированы о методах манипуляции, способах защиты от них, а также о деятельности органов, оказывающих помощь.
  • Своевременное обращение. В случае возникновения подозрительных ситуаций следует быстро обращаться к специалистам по цифровой безопасности, организациям службы поддержки и правоохранительным органам.
Заключение
Анализ данного инцидента позволяет понять, как преступники могут использовать доверие, эмоциональную манипуляцию и угрозы для достижения своих целей. Такие инциденты могут иметь серьезные психологические и социальные последствия, такие как стресс, депрессия, потеря репутации и даже суицидальные мысли и попытки самоубийства. Эти и подобные киберпреступления представляют собой серьезную угрозу, и борьба против них и их предотвращение требуют сотрудничества государственной полиции и координированного подхода для защиты населения и обеспечения безопасной и надежной цифровой среды.

Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website