Թե ինչպես դարձա կիբեռհանցագործության զոհ
  • Գոհար Գալստյան, Շիրակի մարզ / Гоар Галстян, Ширакская область

2024 թվականի փետրվարի 22-ին իմ ինստագրամյան բիզնես էջը ենթարկվեց կիբեռհարձակման։ Մինչ այդ երկու օր շարունակ ես չէի կարողանում մուտք գործել իմ էջ, բայց և չէի կասկածում, որ էջս կոտրել են, մտածում էի ինչ-որ տեխնիկական խնդիրներ են։ Միաժամանակ անհագիստ էի, որովհետև էջում ունեի նամակներ, որոնց մեջ գրել էի բանկային քարտիս տվյալները, հեռախոսահամարս և այլ տվյալներ:

Փորձեցի վերականգնել էջս և ստուգել, թե արդյոք՞ տեղի է ունեցել անձնական տվյալների փոփոխություն կամ արտահոսք։ Մոտ 3 ժամ տևած փորձերից հետո մեծ դժվարությամբ հաջողվեց էլեկտրոնային փոստիս միջոցով վերականգնել ինստագրամյան էջս, սակայն արդեն բոլորովին այլ տեսքով։ Ակնհայտ էր, որ էջս հայտնվել էր կիբեռհանցագործների ձեռքում, փոխված էր գլխավոր նկարը, որը պարունակում էր 18+ տարրեր (էթիկայի նորմերից ելնելով՝ նկարը փոփոխության եմ ենթարկել)։ Փոխոխված էին նաև որոշ անձնական տվյալներ՝ հեռախոսահամարս, ծննդյանս ամսաթիվը…
Ամեն բան վկայում էր կիբեռհարձակման մասին, քանի որ էջս պարունակում էր 18+ կոնտենտ, իսկ նկարագրություն բաժնում տեղադրված էր «գայթակղիչ» վիրուսային հղում, ուստի հետեւորդներս կարող էին չմտածված սեղմել հղման վրա և հայտնվել զոհի կարգավիճակում՝ ինձ նման կորցնելով իրենց էջը:
Իմ գործողությունները էջս վերականգնելուց հետո
  • Անմիջապես փոխեցի գաղտնաբառս, ծանոթներիս խորհրդով դրեցի ավելի հուսալի գատնաբառ, որը չէր պարունակում ինձ հետ կապ ունեցող որևէ անձնական տվյալ, բաղկացած էր մեծատառերից, փոքրատառերից, թվերից և կետադրական նշաններից:
  • Միացրեցի էջիս երկփուլային անվտանգությունը:
  • Ջնջեցի վիրուսային և 18+ գրառումները՝ փոխարենը կատարելով նոր գրառում այն մասին, որ էջս ենթարկվել է կիբեռհարձակման և զգուշացնելով հետևորդներիս, որ իմ էջից ստացված նամակները/ծանուցումները որոշ ժամանակ չբացեն իրենց իսկ անվտանգութան համար:
  • Սկսեցի վերականգնել փոփոխված անձնական տվյալներս:
Եզրակացություն
Հասարակության շրջանում կիբեռհանցագործության ենթարկման ռիսկերը նվազեցնելու համար խորհուրդ եմ տալիս, նաև հորդորում միացնել սոցիալական ցանցերի երկփուլային անվտանգությունը, օգտագործել հուսալի և բարդ գաղտնաբառեր, չկիրառել միևնույն գաղտնաբառը տարբեր սոցիալական ցանցերի ձեր օգտահաշիվների/էջերի վրա:
Տեքստին կից տեղադրում եմ էկրանակադրեր, որոնք փաստում են ինձ հետ կատարվածը:

Как я сталa жертвой киберпреступления


22 февраля 2024 года моя бизнес страница в Инстаграме подверглась кибератаке. До этого я два дня не могла зайти на свою страницу, но я и не подозревала, что страницу взломали, полагая, что это какие-то технические неполадки. В то же время я беспокоилась, потому что у меня на странице были письма, в которых я написала номер своей карты, номер телефона и другую информацию.

Я попыталась восстановить свою страницу и проверить, не было ли изменения или утечки личных данных. Примерно через 3 часа попыток мне с большим трудом удалось восстановить свою страницу в Инстаграме через электронную почту, но уже совсем в другом виде. Было очевидно, что моя страница попала в руки злоумышленников, аватарка была изменена и содержала 18+ элементов (по этическим соображениям, я изменила картинку). Также была изменена некоторая личная информация: мой номер телефона и дата рождения.
Все указывало на кибератаку, так как моя страница содержала контент 18+ и вирусную ссылку-"приманку" в разделе описания, а мои подписчики могли даже не задумываясь перейти по ссылке и стать жертвой киберпреступления, например, потеряв свою страницу, как я.
Мои действия после восстановления моей страницы
  • Я сразу поменяла пароль, по совету знакомых установила более надежный пароль, не содержащий никакой личной информации, касающейся меня, состоящий из заглавных букв, цифр и знаков препинания.
  • Также я включила двухэтапную защиту своей страницы.
  • Удалила вирусные сообщения и сообщения 18+, заменив их новым сообщением о том, что моя страница была взломана, и предупредив моих подписчиков, чтобы они какое-то время не открывали электронные письма/уведомления с моей страницы ради их собственной безопасности.
  • Я начала восстанавливать свои измененные личные данные.
Заключение
Чтобы снизить риски подверженности киберпреступности среди населения, я рекомендую и призываю вас включить двухэтапную безопасность в социальных сетях, использовать надежные и сложные пароли, не использовать один и тот же пароль на своих аккаунтах/страницах в разных социальных сетях.
Рядом с текстом я размещаю скриншоты, документирующие то, что со мной произошло.

Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website