ԶԵՂՉՈՎ ՈՍԿԵ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐ
  • Յակոբ Ռևնիցով, Ռուսաստան, Մոսկվա / Якоб Ревницов, Россия, г.Москва
Շատ դեպքեր եմ լսել կիբերհանցագործությունների մասին, լսել եմ նաև, թե ինչպես պետք է պայքարել և պաշտպանվել, բայց, ցավոք, միշտ չէ որ դա հաջողվում է և, ցավոք, բոլորը չէ, որ ի վիճակի են իրենց պաշտպանելու թվային միջավայրում հանդիպող տարբեր խաբեություններից: Այդպիսի պատմությունները շատ-շատ են: Անձամբ ես երկու անգամ ընկել եմ նման պատմության մեջ:
Դեպքը հետևյալն էր. իբրև թե Բիլայն ընկերությունը շատ լավ առաջարկ ունի և մեծ զեղչով վաճառում է գեղեցիկ հեռախոսահամարներ: Մենք դրանք անվանում ենք «ոսկե» համարներ:
Երեք ընկեր ենք: Մեզանից մեկին զանգահարեց մի երիտասարդ ու ներկայացավ որպես Բիլայնի վաճառքի բաժնի մասնագետ: Այսպես սկսեց. նշեց, որ զեղչը գործում է շատ կարճ ժամանակ, գինը շատ հարմար է, և առաջարկեց , որ մենք նրանց կողմից առաջարկվող բավականին շահավետ գնով գնենք լավ հեռախոսահամարներ:
Առաջին հայացքից չես կարող հասկանալ, որ խաբեբաներ են: Մարդը խոսում է քեզ հետ, թվում է՝ ոչինչ չի թաքցնում, հարցնում է ինչ հարկավոր է՝ անձնագրային և այլ անհրաժեշտ տվյալներ… Գումար է հարկավոր, ուղարկում ենք այն, որպեսզի ակտիվացնենք հեռախոսային քարտի համարը: Ապա նորից է գումար պահանջում՝ այս անգամ արդեն հեռախոսակապն ակտիվացնելու համար:
Ճիշտն ասած, այդ պահին արդեն սկսեցինք կասկածել, որ ինչ-որ բան այն չէ, բայց մենք, չգիտես ինչու, շատ էինք վստահում այդ մարդուն, որովհետև այնքան վստահելի, գրագետ ու համոզիչ էր խոսում: Թեև կասկածններ ունենք, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, նրա ասածը ճշմարտացի չէ, բայց, այնուամենայնիվ, գումարը մեծ չէ, կարելի է և ուղարկել… Ամեն դեպքում գումարն ուղարկում ենք, և մեզանից երեքից նա փաստացի շորթում է բավականին կլորիկ գումար:
Մեզանից յուրաքանչյուրը կարծում էր՝ դե ոչինչ, այդքան էլ մեծ գումար չէ, վախենալու ոչինչ չկա, գումարն ուղարկեցինք, որ հեռախոսահամարը գնենք… Բայց մենք երեքով ենք, ամեն մեկս մեր հերթին ուղարկել ենք պահանջված գումարները, և արդյունքում նա ստացել է բավականին մեծ գումար: Կարևոր չէ յուրաքանչյուր անձից ստացված գումարի չափը: Ի վերջո, ընդհանուր առումով բավական մեծ գումար է ստացվում:


«Բուժիչ» թեյեր թոշակառու տատիկների համար

Հիմա Մոսկվայում նրանք՝ կիբերհանցագործներն ու խաբեբաները, աշխատում են տարիքով մարդկանց ծուղակը գցելու ուղղությամբ: Թոշակառուներին վաճառում են սովորական, հասարակ թեյ: Զանգում են և ասում, թե առաջարկում են շատ լավ, օգտակար հատկություններով բուժիչ թեյ, որը բավականին թանկ է, բայց վերացնում է բոլոր խնդիրները, բուժում բոլոր հիվանդությունները: Ես անձամբ ճանաչում եմ նման առաքիչի, ով այդ գործով էր զբաղվում: Գնում էր ամենասովորական, ամենաէժան թեյը, որը վաճառվում է գրեթե ամենուրեք, և, տանելով տատիկի մոտ, վաճառում քառասուն անգամ ավելի թանկ գնով՝ իբրև այլ՝ բուժիչ թեյ: Այս կերպ խաբում են թոշակառու տատիկներին:
Ամեն դեպքում երիտասարդներն ինչ-որ կերպ ավելի իրազեկ ու պաշտպանված են, իսկ թոշակառունե՞րը… Նրա՞բք ինչպես կարող են պաշտպանվել նման խաբեություններից: Պետք է մտածել այս մասին: Այս մարդիկ հեռու են համացանցից, տեղյակ չեն, թե ինչպես պետք է օգտվել հեռախոսից, չգիտեն, որ չի կարելի վստահել ամեն ինչին և բոլորին: Նրանց զանգում են կամ հեռախոսներին ինչ-որ գովազդներ ուղարկում և սկսում համոզել, գլուխները լցնել, որ այդ թեյը լավն է: Այսպիսով, ուղարկելով ամենահասարակ էժան թեյը՝ խաբեբաները գրեթե ամբողջ թոշակի կեսը գողանում, շորթում են խեղճ թոշակառուներից՝ տատիկներից, անպաշտպան մարդկանցից:
«Золотые» телефонные номера по акции
Я слышал много случаев о киберпреступлениях и также слышал, как нужно бороться и защищать себя от них, но, к сожалению, это далеко не всегда возможно, и не каждый способен защитить себя от различных видов мошенничества, встречающихся в цифровой среде. Таких историй очень много. Лично я дважды оказывался в подобной ситуации.
Дело обстояло следующим образом. Якобы компания Билайн делала очень хорошее предложение и предлагала хорошие телефонные номера с большой скидкой. Мы в народе называем их «золотыми» номерами.
Нас трое друзей. Одному из нас позвонил молодой человек и представился специалистом по продажам компании Билайн. Он упомянул, что акция действует очень короткое время, цена очень удобная и предложил купить хорошие телефонные номера по достаточно выгодной цене, которую они предлагают.
С первого взгляда было трудно понять, что мы имеем дело с мошенником. Человек с вами разговаривает, вроде бы ничего не скрывает, спрашивает, что полагается - паспорт и другие необходимые данные. Он попросил деньги для активации номера телефонной карты и потом снова попросил деньги, на этот раз для активации телефонной связи.
По правде говоря, в тот момент мы уже начали подозревать, что что-то не так, но почему-то мы очень доверяли этому человеку, ведь он говорил очень достоверно, грамотно и убедительно, и, кроме того, сумма казалось нам небольшой ради такой выгодной сделки. В любом случае мы отправили деньги, и, таким образом, получилась довольно внушительная сумма денег.
Каждый из нас подумал, что в этом нет ничего страшного, это не такие уж и большие деньги, и мы отправили деньги на покупку номера телефона. Мы по очереди отправили нужные деньги, и в результате мошенник получил довольно много денег. В таком случае, сумма денег, полученная от каждого человека, не имеет значение. Важна общая сумма.


«Целебные» чаи для бабушек-пенсионеров

Сейчас в Москве киберпреступники и мошенники вымогают деньги в основном у пенсионеров. Им они продают обычный, простой чай., при этом звонят и говорят, что предлагают очень хороший, целебный чай, который довольно дорогой, но устраняет все проблемы и лечит все болезни. Я лично знаю такого курьера, который занимался этим делом. Он покупал самый обычный, дешевый чай, который продается практически везде и продавал его в сорок раз дороже пенсионерам, преподнеся его как очередной лечебный чай. Вот так преступники обманывают бабушек-пенсионеров.
В любом случае молодые люди более осведомлены и защищены, в то время как пенсионеры не знают как можно защититься от таких мошенников. Они не пользуются интернетом, не знают, как грамотно пользоваться телефоном, чем и кому можно доверять и попадают в ловушку мошенников. Пенсионерам звонят или присылают какие-то объявления на телефон и начинают уговаривать, что это очень хороший чай. Итак, продавая самый обыкновенный дешевый чай, мошенники практически крадут почти половину всей пенсии, вымогая деньги у бедных пенсионеров, бабушек и беззащитных людей.
Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website