Romance Scam- «սիրո թակարդում» միջին տարիքի կանայք են

  • Լիլիա Թոթոլյան Ռուսաստան, Սմոլենսկ / Лилия Тотолян Россия, город Смоленск
Romance Scam-ը կիբեռհանցագործության տեսակ է, որտեղ հանցագործներն օգտագործում են կեղծ սիրային հարաբերություններ՝ զոհերից գումար կորզելու համար: Հանցագործները ստեղծում են կեղծ պրոֆիլներ սոցիալական ցանցերում կամ ծանոթությունների կայքերում:
Այսպիսի դեպքեր շատ են հանդիպում նախկին Խորհրդային Միության երկրներում։
Կիբեռհանցագործները մեծամասմաբ թիրախավորում են միայնակ, խոցելի մարդկանց: Այստեղ աշխատում են ոչ միայն հանցագործների, այլ նաև հոգեբանների մեծ խումբ։ Սկսում են առցանց շփում և սիրային առցանց հարաբերություններ։ Ավելի թիրախավորված են 40 անց միայնակ կանայք։ Սովորաբար ներկայանում են, որպես բժիշկ, գործարար, մեծահարուստ և այլն։ Երկու և ավելի ամիս շփվելուց հետո, ամուսնության առաջարկ են անում և ասում, որ նվեր են ուղարկում, մինչ իրենց գալը։ Ժամանակի ընթացքում նրանք հորինում են պատմություններ ֆինանսական դժվարությունների մասին և խնդրում են, որ տվյալ կինը գումար հայթայթի և եկող նվերի մաքսազերծումն իրականացնի։ Սովարաբար խոսքը շատ մեծ գումարների մասին է լինում։ Կիբեռհանցագործներն ուղարկում են կեղծ էջեր, որով կինը հետևում է բեռնափոխադրման ընթացքին, որից հետո նույպես կեղծ էջով իբրև թե իրականացնում են մաքսազերծումը։ Թիրախը գումարը փոխանցում է, որից հետո կեղծ ասպետը միանգամից կորում է։
Romance Scam-ի դեպքերը ավելի հաճախադեպ են Ֆեյսբուք սոցիալական ցանցում, քանի որ միջին տարիքի մարդիկ հիմնականում օգտվում են Ֆեյսբուքից։ Իսկ այս հանցագորության թիրախը, ինչպես նշեցինք, միջին տարիքային խմբի մարդիկ են։
Նման դեպք տեղի է ունեցել նաև իմ ծանոթներից մեկի հետ, 2023 թ. օգոստոսին։ Տվյալ դեպքում կեղծարարը ներկայացել էր որպես ամերիկաբնակ հայտնի բժիշկ։
Նման իրավիճակները վտանգավոր են, որովհետև մարդիկ իրազեկված չլինելու կամ պարզապես ինչ-ինչ հոգեբանական խնդիրներ ունենալու պատճառով, շատ հեշտությամբ կուլ են տալիս խայծը և դառնում կիբեռհանցագործության զոհ, կորցնում մեծ գումարներ, ձեռք բերում նորանոր հոգեբանական խնդիրներ, ընկնում ընճախտի, դեպրեսիայի մեջ։ Անձամբ ճանաչում եմ վերոնշյալ դեպքի զոհին, որը գումարը հայթայթելու համար անգամ գրավադրել էր բնակարանը և վարկ վերցրել։ Արդյունքում նա զրկվել էր և՛ գումարից, և՛ բնակարանից։
Romance Scam-ի կանխատեսելի հետևանքներից/ռիսկերից են՝
  • ֆինանսական կորուստներ,
  • հուզական և հոգեբանական տրավմա,
  • վստահության կորուստ,
  • ամոթի և մեղքի զգացում։
Romance Scam կիբեռհանցագործության զոհ չդառնալու և առցանց սիրավեպի թակարդում չհայտնվելու համար խորհուրդ ենք տալիս՝
  • Զգուշություն ցուցաբերել առցանց ծանոթությունների ժամանակ։
  • Երբեք գումար չուղարկել առցանց ծանոթներին։
  • Խոսել ընտանիքի և ընկերների հետ նոր հարաբերությունների մասին։
  • Ստուգել անձի տվյալները։
  • Կատարել նկարների/պատկերների հետադարձ որոնում։
Romance Scam – «любовная ловушка» для женщин среднего возраста

Romance Scam или романтическая афера - это вид киберпреступления, при котором преступники используют фальшивые любовные романы для вымогательства денег у жертв. Преступники создают фейковые профили в социальных сетях или на сайтах знакомств.
Таких случаев немало в странах бывшего Советского Союза.
Киберпреступники в основном нацелены на одиноких и уязвимых людей. Здесь работает большая группа не только преступников, но и психологов. Начинаются онлайн-общение и романтические отношения онлайн. Одинокие женщины старше 40 лет находятся в особой группе риска. Как правило, мошенники представляются врачами, бизнесменами, богатыми людьми и т.д. После двух и более месяцев общения они делают предложение руки и сердца и говорят, что присылают подарок перед приездом. Со временем они придумывают истории про финансовые сложности и просят женщину раздобыть деньги и сделать растаможку подарка. Обычно речь идет об очень крупных суммах денег. Киберпреступники рассылают фейковые страницы, через которые женщина следит за перевозкой груза, после чего они якобы осуществляют таможенное оформление с той же фейковой страницей. Жертва перечисляет деньги, после чего ложный рыцарь сразу пропадает.
Случаи Romance Scam чаще встречаются в Facebook, так как именно люди среднего возраста чаще других пользуются этой социальной сетью. Как уже было сказано, они и являются жертвами этого преступления.
Это преступление коснулось также одного из моих знакомых в августе 2023 года. В данном случае фальсификатор представился известным врачом, живущим в США.
Подобные ситуации опасны тем, что люди по незнанию или просто из-за каких-то психологических проблем с легкостью попадаются на удочку и становятся жертвами киберпреступлений, теряют много денег, приобретают новые психологические проблемы, впадают в депрессию. Я лично знаю потерпевшего по вышеуказанному делу, который даже заложил квартиру и взял кредит, чтобы раздобыть нужные деньги. В результате он лишился и денег, и квартиры.
Вот некоторые из предсказуемых последствий/рисков романтического мошенничества:
  • финансовые потери,
  • эмоциональные и психологические травмы,
  • потеря доверия,
  • чувство стыда и вины.
Чтобы не стать жертвой киберпреступности Romance Scam и не попасть в ловушку романтических отношений онлайн, рекомендуем следующее:
  • Соблюдать осторожность при онлайн-знакомствах.
  • Никогда не отправлять деньги онлайн-знакомым.
  • Говорить с семьей и друзьями про свои новые отношения.
  • Проверять личные данные.
  • Использовать обратный поиск изображений.
Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:


This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website