Երբ «բուժում է» ֆեյսբուքը
  • Մանե Արջունց, Սյունիքի մարզ, Мане Арджунц, Сюникская область
2023 թվականի ամռանը հարազատներից մեկի մոտ ի հայտ եկավ մաշկային հիվանդություն։ Մաշկն սկսեց ցանավորվել։ Եվ ինչպես հաճախ շատ հայ ընտանիքներում, այստեղ ևս հիվանդը խուսափում էր բժշկի դիմել՝ կարծելով, որ հնարավոր է տնական միջոցներով ապաքինվել։

Ու ճիշտ պահին միանում է ֆեյսբուքյան ալգորիթմը. տվյալ օգտատիրոջ Facebook-ի լրահոսում ի հայտ է գալիս բժիշկական մի էջ, որտեղ նշված է, որ իբրև թե տվյալ գրառման մեկնաբանությունում իրենց հիվանդությունը նկարագրելուց հետո, համապատասխան բժիշկ-մասնագետը կապ կհաստատի հիվանդի հետ և անպայման կուղարկի դեղորայքը, որը ոչ մի դեղատանը չի վաճառվում։ Հիվանդը, գայթակղվելով նման հայտարարությամբ, հավատում է և գրում, որ ունի մաշկային հիվանդություն՝ թողնելով իր հեռախոսահամարը։

Որոշ ժամանակ անց նրան զանգահարում է իբրև թե ռուս բժիշկ, հայտնում, որ տվյալ անձը ընտրվել է իրենց ընկերության կողմից և ստացել բոնուս, ինչը ստանալու համար պետք է թողնի քարտային հաշվեհամար, որից հետո նրան կուղարկեն դեղամիջոցը։ Սակայն, բարեբախտաբար, այս խոսակցությունը լսում են ընտանիքի մյուս անդամները և կանխում իրավիճակի զարգացումը՝ թույլ չտալով տրամադրել հաշվեհամար։

Ինչու եմ անդրադարձել հենց այս պատմությանը, որովհետև շատ հաճախ մարդիկ՝ կարիքից դրդված, դիմում են ծայրահեղ քայլերի՝ որոշումներ կայացնելով ոչ սթափ հոգեվիճակում։ Իսկ փորձառու կեղծարարները հեշտությամբ կարողանում են գտնել նման մարդկանց և օգտվելով ստեղծված իրավիճակից՝ հասնում իրենց նպատակին։

Պետք է զգոն լինել ցանկացած իրավիճակում, հատկապես, եթե թվային միջավայրում ենք, ոչ մի դեպքում չպետք է հավատալ անծանոթ մարդկանց ու անհայտ էջերի առաջարկներին, չտրվել սադանքներին և չգայթակղվել շահումներով, բոնուսներով, զեղչերով, որովհետև ինչպես ժողովրդական հայտնի խոսքն է ասում՝ «ձրի պանիրը թակարդում է»:

Когда «лечит» Фейсбук
Летом 2023 года у одного из моих родственников развилось кожное заболевание, и на коже начала появляться сыпь. И, как это часто случается во многих армянских семьях, в данном случае тоже пациент избегал обращаться к врачу, думая, что можно вылечиться домашними средствами.

И в нужный момент включается алгоритм Фейсбук. В ленте этого пользователя в Фейсбук появляется медицинская группа/страница, где указано, что после описания болезни в комментарии к данному посту соответствующий медицинский специалист свяжется с пациентом и обязательно отправит лекарство, которое не продается ни в одной аптеке. Соблазнившись таким постом, он поверил и написал, что у него кожное заболевание, а также оставил свой номер телефона.

Через некоторое время ему звонит якобы российский врач и сообщает, что он был выбран их компанией и получил бонус, для которого он должен оставить номер счета, после чего лекарство будет ему отправлено. Однако, к счастью, этот разговор слышат другие члены семьи и, предотвращая развитие ситуации, не позволяют ему сообщить номер счета.

Я упомянула именно эту историю в своей статье потому, что очень часто люди прибегают к крайним мерам по необходимости, принимая решения в трудном душевном состоянии. Опытные мошенники же легко могут найти таких людей и, воспользовавшись создавшейся ситуацией, добиться своей цели.

Мы должны быть бдительны в любой ситуации, особенно если мы находимся в цифровой среде. Ни в коем случае нельзя верить предложениям незнакомых людей, неизвестных страниц, поддаваться искушениям и соблазняться выигрышами, бонусами, скидками, ведь, как гласит известная народная поговорка, «бесплатный сыр бывает только в мышеловке».
Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website