Ներդրումային շուկայում կորցրած գումարները «հետ բերողներից»
ևս պետք է զգուշանալ
  • Միլենա Ղարիբյան, Հայաստան,Լոռու մարզ / Милена Гарибян, Лорийская область, Армениа
Համացանցում խաբեություններն օրեցօր ավելանում են: Ներկայացնեմ մի դեպք, որը կատարվել է ծանոթներիցս մեկի հետ: Ծանոթս «ներդրումային շուկայում» 100 դոլարի սահմանում ներդրում է կատարել՝ հավատալով, որ գումարը գնալով կաճի: Մի քանի ամիս անց, երբ եկել է գումարը կանխիկացնելու ժամանակը, ներդրումային շուկայի պատասխանտուները նշել են, որ գումարի չափը բավական չէ այն կանխիկացնելու համար, պետք է դեռևս սպասեն կամ ավելացնեն գումարը: Տուժողը պահանջել է գոնե իր ներդրած 100 դոլարը վերադարձնել, սակայն ողջ գումարը հաշվից սառեցրել են: Այդ պահին ծանոթիս համացանցային հարթակներում չգիտես որտեղից հայտնվում է արտասահմանյան ինչ-որ կազմակերպություն (անունը չի հիշում) և տուժողին առաջարկում իր օգնությունը՝ գումարը վերադարձնելու համար, ինչի համար արտասահմանյան անհայտ կազմակերպությունն իր հերթին պահանջում է 400 դոլլար:
Տուժողը, կասկածելով, որ տվյալ կազմակերպությունները գտնվում են համագործակցման մեջ ՝ հրաժարվում է նրանց օգնությունից և դիմում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանին, սակայն նա նույնպես նշել է, որ գումարի վերադարձի մասին պիտի այլևս չմտածեն: Որոշ ժամանակ անց կազմակերպությունը փոխանցել է մոտ 20 դոլլար, որպեսզի ժամանակ շահի և միաժամանակ նաև տուժողի վստահությունը շահի: Նա խոստացել է, որ շուտով ողջ գումարը կփոխանցի հաշվեհամարին, սակայն այդպես էլ որևէ գումար չի փոխանցել: Նշեմ, որ ներդրումային շուկայում հանդես եկած կազմակերպությունը նշել է, որ գումարի չափը հասել է 700 դոլլարի, իսկ արտասհամանյան իրավաբանական կազմակերպությունը՝ 9000 դոլարի: Սա նույնպես որոշ չափով կասկած է հարուցում: Այն որ սա կիբեռհանցագործություն է պարզ է, որովհետև տուժողը չի կարողացել իր ներդրած գումարը հետ ստանալ և կորցրել է մեծ չափի գումար:
Եվ չնայած , որ քսան դոլոր գումարը հետ է վերադարձվել տիրոջն, այնուամենայնիվ տեղի է ունեցել կիբեռհանցագործություն, դրամաշորթություն, և առեղծվածային այն է, որ միջադեպի «կուլմինացիոն» պահին ի հայտ է եկել առեղծվածային արտասահմանյան ինչ-որ իրավաբանական ընկերություն և առաջարկել իր «շահավետ» ծառայությունները 400 դոլլարի դիմաց՝ փորձելով շահագրգռել տուժողին, թե իբր նրա հաշվին նստած գումարի չափն արդեն հասել է 9.000 դոլլարի, և եթե իրենց աջակցությանը դիմեն, շատ արագ կկարողանան կանխիկացնել նշված գումարը: Այս ամենը կասկած է հարուցում և թույլ տալիս եզրահանգել, որ նմանատիպ կազմակերպությունները համագործակցում են, իրենք գտնում իրենց զոհերին և կրկնակի ծուղակը գցելու հույսով առաջարկում շահագրգռող, գայթակղիչ ծառայություններ, պատրաստակամություն հայտնում իբրև թե օգնելու: Շատ հավանական է նաև, որ այդ կազմակերպությունները պատկանում են միեւնույն կիբեռհանցագործին:
Հարկ է նկատել նաև, որ կիբեռհանցագործների այսպես ասած դաշինքը փորձել է ժամանակ շահել, կրկին վստահություն ստանալ՝ փոխանցելով հուսադրող որոշակի գումար՝ կարծելով, որ իրենց հոգեբանական մանիպուլյացիան ի վերջո կաշխատի և տուժողը գումարը հետ բերելու հույսով կրկին կընկնի իրենց ծուղակը:
Մի հանգամանք ևս դիտարկենք, ինչպես նկատել էր ծանոթս, տվյալ կազմակերպությունները հաճախ փոխել են իրենց անունները, ինչն էլ օգնում է նրանց խույս տալ պատասխանատվությունից և նորանոր մարդկանց գցել իրենց թակարդը:
Նման իրավիճակում հայտնվելու դեպքում կարծում եմ պետք է՝
1. խուճապի չմատնվել, չենթարկվել կիբեռհանցագործների մանիպուլյացիաներին, ն,
2. տեղեկացնել ընկերներին ու հարազատներին նման կեղծ ընկերություննների և նմանատիպ սցենարներով հնարավոր միջադեպերի մասին,
3. հասկանալ և բացատրել մյուսներին, որ նման առաջարկները մեծամասամբ խաբեություններ են,
4. դիմել ոստիկանության կիբեռհանցագործությունների բաժին կամ կիբեռհանցագործությունների բացահայտման ուղղությամբ մասնագիտացված կազմակերպությունների, օրինակ՝ Հայաստանում cyberhub-ին, տեղեկացնելով կատարվածի և կիբեռհանցագործությամբ զբաղվով տվյալ կազմակերպությունների մասին:;
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ նման պատմությունների բարձրաձայնումը շատ կարևոր է, և ինչ -որ չափով այլոց համար կարող է ունենալ սթափեցնող նշանակություն՝ օգնելով հնարավորինս զգուշանալ:
Ես կարծում եմ, որ մեզնից յուրաքնաչյուրի դերը կարևոր է նման դեպքերը բարձրաձայնելու և հետագա զարգացումներն ու նոր դեպքերը կանխելու գործում, քանզի պաշտպանված է նա, ով իրազեկված է:
Ուրեմն եկե՛ք օգնենք միմյանց տեղեկացնելով, մեր պատմությունները միմյանց պատմելով, լինենք իրազեկ կիբեռհանցագործությունների տարբեր դեպքերի ու տեսակների մասին, ինչն էլ կօգնի լինել առավել զգոն և պաշտպանված թվային միջավայրում: Շարունակենք այն, ինչը որ հիմա անում ենք մենք այս ծրագրի շրջանակում:

Следует остерегаться также людей, которые обещают вернуть
деньги, потерянные на инвестиционном рынке


Мошенничества в Интернете учащаются с каждым днем. Позвольте мне представить случай, который произошел с одним моим знакомым. Он вложил 100 долларов в «инвестиционный рынок», полагая, что деньги будут расти, как заявили менеджеры рынка. Через несколько месяцев, когда пришло время обналичить деньги, менеджеры инвестиционного рынка сказали, что суммы денег недостаточно для обналичивания, надо подождать или увеличить сумму. Потерпевший потребовал вернуть хотя бы вложенные им 100 долларов, но все деньги на счету были заморожены. В этот момент на интернет-платформах моего знакомого появляется некая иностранная организация (название он не помнит), предлагает потерпевшему свою помощь в возврате денег, за что эта компания, в свою очередь, требует 400 долларов.
Потерпевший, заподозрив, что эти организации сотрудничают, отказался от их помощи и обратился к медиаэксперту Самвелу Мартиросяну, однако тот также заявил, что нужно забыть о возврате денег. Через некоторое время инвестиционная организация перевела ему 20 долларов, чтобы снова войти ему в доверие, отметив, что. сумма обналичивания уже достигла $700, нужно просто подождать еще немного, и вскоре он сможет обналичить всю сумму.
И хотя 20 долларов владельцу вернули, киберпреступление, вымогательство все же имело место, и остается загадкой, что в «кульминационный» момент происшествия появилась некая загадочная иностранная юридическая фирма и предложила свои «выгодные» услуги за 400 долларов, пытаясь заинтересовать жертву так, как будто сумма денег, внесенная на его счет, уже достигла 9000 долларов, и если они обратятся к их поддержке, то смогут очень быстро обналичить указанную сумму. Все это вызывает подозрения и позволяет сделать вывод о том, что подобные организации сотрудничают, находят своих жертв и предлагают интересные, заманчивые услуги в надежде заманить их в ловушку, а также выражают готовность якобы помочь. Также весьма вероятно, что эти организации принадлежат одному и тому же киберпреступнику.
Следует также отметить, что так называемый альянс киберпреступников пытался выиграть время, вернуть себе доверие путем перевода определенной суммы денег, думая, что их психологическая манипуляция со временем сработает, и жертва снова попадет в их ловушку в надежде вернуть свои деньги.
Обратим внимание еще на одно обстоятельство: как заметил мой знакомый, данные организации часто меняют названия, что помогает им уйти от ответственности и заманить в ловушку все новых людей.
Думаю, что в оказавшись в такой ситуации, нужно сделать следующее:
1. не паниковать, не подвергаться манипуляциям со стороны киберпреступников;
2. информировать друзей и родственников о таких фейковых компаниях и возможных инцидентах по схожему сценарию;
3. понять и объяснить другим, что подобные предложения – это в основном мошенничество;
4. обратиться в отдел полиции по борьбе с киберпреступностью или в организации, специализирующиеся на выявлении киберпреступлений, например, cyberhub в Армении, сообщив об инциденте и данных организациях, занимающихся киберпреступлениями.
Тем не менее мы считаем, что озвучивание подобных историй очень важно и в какой-то степени может иметь отрезвляющее значение для других, помогая быть максимально осторожными.
Я считаю, что роль каждого из нас важна в извещении о таких случаях и предотвращении дальнейшего развития событий и возникновении новых случаев, потому что защищен тот, кто информирован.
Итак, давайте поможем друг другу, информируя, рассказывая друг другу истории. Давайте быть в курсе различных случаев и типов киберпреступлений, что поможет быть более бдительными и защищенными в цифровой среде. Давайте продолжим то, что мы делаем сейчас в рамках данной программы.

Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website