Կիբեռհանցագործության փորձի երեք տիպիկ իրավիճակ

  • Գրիգորյան Նարեկ, Տավուշի մարզ / Нарек Григорян, Тавушская область
Համացանցն այնքան կարևոր է դարձել մեր կյանքում, որ առանց դրա շատերի առօրյա գործունեությունը կխաթարվի: Սակայն այն նաև նոր սպառնալիքներ է առաջացրել, ինչպիսիք են կիբեռհանցագործությունները, մեդիամանիպուլյացիաները, խարդախությունները: Հատկապես վտանգավոր է սոցիալական ինժեներիան, որն օգտագործում է մարդկանց հոգեբանական թույլ կողմերը՝ գաղտնի տեղեկություններ ստանալու համար:
Այս աշխատանքում կքննարկվեն սոցիալական ինժեներիայի (ֆիշինգի) դեպքեր, որոնք պատահել են հեղինակի և նրա շրջապատի հետ: Սա ոչ միայն վնասում է անհատներին, այլև հասարակության մեջ վախի և անվստահության մթնոլորտ է ստեղծում:
Իրավիճակների նկարագրություն
Իրավիճակ 1։ Մի քանի ամիս առաջ մի շարք մարդկանց, ինչպես նաև ինձ, եկել էր նամակ՝ աշխատանքի առաջարկի հետ կապված, որը բովանդակային առումով պարունակում էր հետևյալ տեքստը․ օրական 10 րոպե աշխատելով՝ կարող եք ստանալ շատ մեծ գումար։ Նամակի բովանդակությունը՝ Հավելված 1-ում:
Նամակն իրականում շատ շահավետ էր։ Հարցրի նաև ընկերներիս, և պարզվեց, որ նրանց նույնպես եկել են նմանատիպ նամակներ՝ հիմնականում WhatsApp և Telegram հարթակներով։ Փորձեցի ուսումնասիրել նամակը, որովհետև, ինքնին, շատ կասկածելի էր թվում։ Նայելով նամակին՝ առաջնային և ակնհայտ տեսանելին այն էր, որ նամակն ուղղարկվել է ոչ հայկական հեռախոսահամարով, պարզեցի՝ հեռախոսահամարը հնդկական էր․ սկսվում էր +91-ով։ Ուշադիր կարդալով նամակը՝ կարող ենք հասկանալ նաև, որ այն գրված է շարահյուսական սխալներով, որից կարելի է ենթադրել, որ այն ուղղակի թարգմանված է Google translate-ի կամ նման հարթակների միջոցով, ինչն էլ ավելի մեծ կասկածներ առաջացրեց։
Այս ամենից հասկացա, որ ընդհանրապես չարժե մուտք գործել և ուշադրություն դարձնել այս նամակին․ակնհայտ խաբեություն էր։ Նամակը ես ստացել եմ մայիսի 7-ին։ Սույն աշխատանքը գրելիս՝ դեպքից երկու-երեք ամիս անց, փորձեցի մուտք գործել վերոնշյալ Տելեգրամյան ալիք՝ հասկանալու համար՝ արդյոք մինչ օրս գործո՞ւմ է այդ ալիքը, թե՝ ոչ․ ալիքն այլևս գոյություն չուներ։
Նմանատիպ մանիպուլացնող և գայթակղիչ առաջարկներին շատերն են խաբվում, ինչն ամենայն հավանականությամբ պայմանավորված է մեր երկրում առկա սոցիալական վիճակով, ինչպես նաև հասարակության մեդիագրագիտության ցածր մակարդակով: Ցավոք ժամանակի մեծ մասը համացանցում անցկացնող մարդկանց մեծամասնությունը չի կարողանում գրագետ օգտվել համացանցից, չի տիրապետում թվային անվտանգության կանոններին, ինչն էլ հանգեցնում է մասսայական դրամաշորթումների, անձնական տվյալների առք ու վաճառքի և այլ կիբեռհանցագործությունների։
Իրավիճակ 2։ Եվս մեկ դեպք, որը տեղի է ունեցել ընկերներիցս մեկի հետ շուրջ մեկուկես տարի առաջ Ֆեյսբուք սոցիալական հարթակում։ Շատ տարօրինակ նամակ էր եկել, որը պարունակում էր հետևյալ տեքստը․ «Տեսե՛ք ինչ տեսա. դա դո՞ւ ես», և կից ինչ-որ հղում, որն իբրև տանում է TicTok (Հավելված 2)։ Երբ սեղմել է ուղարկված հղումը, այն ոչ թե տարել է TicTok, այլ՝ տվյալ այս նամակն ուղղարկել է իր բոլոր ընկերներին։
Ավելի ուշադիր նայելով նամակին և նամակի հղմանը՝ տեսնում ենք, որ գրված է https://tiktok.snaple.click, իսկ TicTok-ի հղումն իրականում ունի այս տեսքը՝ https://www.tiktok.com/, հետևաբար այն չի կարող տանել TicTok սոցիալական հարթակ: Անտեղյակ և անուշադիր լինելու արդյունքում ընկերս հայտնվեց անհարմար իրավիճակում, քանի որ այդ նամակը նրա անունից ուղղարկվել էր իր բոլոր ընկերներին, ինչպես նաև չենք կարող բացառել, որ այս հղմամբ մտնելու հետևանքով նրա նամակագրություններն ու անձնական մի շարք տվյալներ չեն հայտնվել որևէ կիբեռհանցագործի ձեռքում։
Իրավիճակ 3: Նմանատիպ մեկ այլ դեպք տեղի է ունեցել կես տարի առաջ ինձ ծանոթ այլ մարդու հետ։ Այս անգամ Telegram հարթակում (տե՛ս Հավելված 3): Այս անգամ նամակի բովանդակությունը մի փոքր տարբերվում էր. «Բարև, խնդրում եմ քվեարկել իմ օգտին…»: Այն նույնպես առաջացնում էր հետաքրքրություն, նամակագրին աջակցելու ցանկություն, և քանի որ նման նամակները հիմնականում տարածվում են Telegram հարթակի միջոցով կոնտակտային մտերիմ անձանց շրջանում և պարունակում են օգնության ու խնդրանքի տարրեր, բնական է, որ մարդկանց մեծամասնությունը փորձում է իր աջակցությունը դրսևորել և քվեարկել իր ծանոթի օգտին։ Հղումը սեղմելու պահին միանգամից դուրս ես թռնում Telegram-ից, և չարաբաստիկ նամակը մեխանիկորեն ուղղարկվում է Telegram-ում գրանցված բոլոր ընկերներիդ։ Դեպքից հետո ընկերս քանի անգամ փորձում է մուտք է գործել իր Telegram-յան էջ, և նույն նամակը նորից ու նորից ուղարկվում էր նրա կոնտակտներում գրանցված բոլոր անձանց։ Այդ պատճառով ընկերս ստիպված եղավ ջնջել Telegram-յան իր էջը, որտեղ կային շատ կարևոր նամակագրություններ և անձնական տվյալներ։
Նմանատիպ դեպքերում անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, թե ինչպիսի նամակ է եկել, ումից և ինչ բովանդակությամբ։ Նույնիսկ շատ հարազատ մարդուց ստացած նամակը պետք է չէ միանգամից բացել, քանի որ նամակն ուղարկող անձը ևս կարող է հայտնված լինել կիբեռահանցագործների թիրախում:
Եզրակացություն
Վերոնշյալ դեպքերը ևս մեկ անգամ թույլ են տալիս եզրահանգել, որ միշտ պետք է զգուշությամբ մոտենալ համացանցով ստացած տեղեկատվությանը։ Անհրաժեշտ է ուշադիր դիտարկել հղումները, ստուգել դրանց իսկությունը, պահպանել թվային անվտանգության և անձնական տվյալները չտրամադրելու կանոնները։
Մեր երկրում տարածված կիբեռհանցագործությունների ու թվային խարդախությունների դեպքերը նվազեցնելու համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության ընդհանուր մեդիագրագիտության և թվային գրագիտության մակարդակը, իրազեկել, կրթել մարդկանց՝ խուսափելու համար կիբեռհանցագործություններից և սոցիալական ինժեներիայի զոհ դառնալուց։ Այս գործում, ըստ իս, մեծ դեր ունեն ոչ միայն պետական մարմինները, այլև բոլոր այն կազմակերպություններն ու անհատները, ովքեր կարող են նպաստել անվտանգ համացանցային միջավայրի ստեղծմանը։

Три типичные попытки киберпреступления

Интернет стал настолько важным в нашей жизни, что без него повседневная деятельность многих людей была бы нарушена. Однако, он также создал новые угрозы, такие как киберпреступления, медиаманипулирование и мошенничество. Особо опасной является
социальная инженерия, которая использует психологические слабости людей для получения конфиденциальной информации:
В данной работе будут обсуждаться случаи социальной инженерии (фишинга), произошедшие с автором и его окружением. Это не только наносит вред отдельным лицам, но и создает атмосферу страха и недоверия в обществе в целом.
Описание случаев
Случай 1։ Три месяца назад несколько человек, в том числе и я, получили электронное письмо с предложением о работе, содержащее следующий текст: “Работая 10 минут в день можно получить много денег. Содержание письма находится в Приложении 1”.
Письмо на самом деле было очень выгодным. Я также спросил своих друзей, и оказалось, что они тоже получали подобные письма, в основном на платформах WhatsApp и Telegram. Я попытался изучить письмо, потому что само по себе оно показалось мне очень подозрительным. Из письма было очевидно то, что оно было адресовано неармянскому номеру телефона, и я выяснил, что номер телефона начинался с кода Индии +91.
Внимательно прочитав письмо, мы также можем понять, что оно написано с синтаксическими ошибками, из чего можно предположить, что оно было просто переведено с помощью таких платформ, как Google Translate, что вызвало еще большие сомнения.
Из всего этого я сделал вывод, что вообще не стоит заходить и обращать внимание на это письмо.Это был явный обман. Письмо я получил 7 мая. Пока писал эту работу, месяца через два-три после этого происшествия, я попытался зайти на упомянутый выше Telegram-канал, чтобы понять, действует ли канал еще или нет. Канала больше не существовало.

Многие люди обманываются такими манипулятивными и заманчивыми предложениями, что, скорее всего, связано со сложившейся социальной ситуацией в нашей стране, а также с низким уровнем медиаграмотности общества. К несчастью, большинство людей, которые проводят время в интернете, не могут грамотно пользоваться интернетом, не владеют правилами цифровой безопасности, что и приводит к массовым вымогательствам, купле и продаже персональных данных и прочим киберпреступлениям.
Случай 2։ Еще один случай, произошедший с одним моим другом около полутора лет назад на социальной платформе Facebook. Пришло очень странное письмо, содержащее следующий текст:«Смотри, что я видел/ это ты?» и какая-то ссылка, которая якобы ведет на TikTok (Приложение 2). Когда он нажал на отправленную ссылку, вместо того, чтобы перейти на TicTok, он переслал это письмо всем своим друзьям.
Присмотревшись к письму и ссылке в письме, видим, что оно ведет не на платформу социальных сетей TikTok, а скорее написано https://tiktok.snaple.click , но на самом деле ссылка TikTok выглядит вот так: https://www.tiktok.com/ . В результате незнания и невнимательности мой друг ока зался в неудобной ситуации, ведь это письмо было разослано от его имени всем его друзьям, и мы не можем исключить, что в результате доступа к этой ссылке его переписка и ряд персональных данных не попадут в руки киберпреступника.
Случай 3: Еще один подобный случай произошел полгода назад с другим моим знакомым, на этот раз на платформе Telegram (Приложение 3). Здесь содержание письма было немного иным, но оно также вызвало интерес, желание поддержать автора письма, поскольку такие письма в основном распространяются через платформу Telegram среди людей, у которых тесные контакты, и содержат элементы помощи и просьбы. Естественно, что большинство людей пытаются таким образом выразить свою поддержку путем голосования. При переходе по ссылке вы сразу же выходите из Telegram, и вредоносное письмо автоматически рассылается всем вашим друзьям, зарегистрированным в Telegram. После этого случая мой друг несколько раз пытался зайти на свою страницу в Telegram, и одно и то же письмо снова и снова отправлялось всем людям, зарегистрированным в его контактах. Из-за этого моему другу пришлось удалить свою страницу в Telegram, где было много важных переписок и личных данных.
В подобных случаях необходимо очень внимательно относиться к тому, какое письмо пришло, от кого оно и какого содержания. Даже электронное письмо, отправленное от очень близкого человека , не следует сразу открывать, поскольку отправитель письма также может стать мишенью киберпреступников.
Заключение
Вышеупомянутые случаи еще раз позволяют сделать вывод о том, что к информации, получаемой в Интернете, всегда следует относиться с осторожностью. Необходимо внимательно рассматривать ссылки, проверять их подлинность, соблюдать правила цифровой безопасности и не разглашать личную информацию.
Чтобы снизить случаи широкомасштабных киберпреступлений и цифрового мошенничества в нашей стране, необходимо повысить общую медиаграмотность и уровень цифровой грамотности общества, информировать и обучать людей избегать киберпреступлений и не становиться жертвами социальной инженерии. На мой взгляд, большую роль в этом вопросе играют не только государственные органы, но и все те организации и частные лица, которые могут внести свой вклад в создание безопасной интернет-среды.

Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:


This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website