«Շահումի» հակառակ կողմում քեզ սրտատրոփ սպասում են կիբեռհանցագործները

  • Սարգիս Գզիրյան, Գեղարքունիքի մարզ / Саргис Гзираян, Гегаркуникский Область
2023 թվականի տարեվերջին Facebook սոցիալական ցանցում հայտնվեց մի նոր էջ՝ Samsung Fans (էջի հղումը՝ https://www.facebook.com/profile.php?id=61554900690876 ), որը խաղարկում էր տարբեր տեսակի տեխնիկա, այդ թվում՝ հեռախոսներ։

Ցանկալի շահումի գայթակղությունը շատերին ստիպում էր կատարել անհրաժեշտ պահանջները՝ կիսվել իրենց էջում տեղեկատվությամբ, նշել կամ ուղարկել այն ընկերներին և այլն: Նամակներից մեկն էլ «բաժին էր հասել» ինձ ծանոթ մի երեխայի: Մեջբերում եմ.
«Մեր մրցանակը ստանալու համար դուք պետք է ԿԻՍՎԵՔ այս գրառումը ձեր գլխավոր էջում և ֆեյսբուքյան 10-15 խմբերում: Եթե կիսվել եք, պատասխանեք այս հաղորդագրությանը և գրեք «ԿԱՏԱՐՎԱԾ Է», որպեսզի մենք կարողանանք անմիջապես մշակել մրցանակը: Արե՛ք դա հիմա!! Շնորհակալություն ❤️»:

Որոշ ժամանակ անց գալիս է հաջորդ նամակը, որով պահանջում են գրանցվել ուղարկված հղումով, հակառակ դեպքում թույլ չեն տա մասնակցել խաղարկությանը և առաջնահերթություն կտան այլ մասնակցի։ Այնուհետև գրանցման ժամանակ պահանջում են բանկային քարտի տվյալներ և խոստանում հայտնել շահումի ձեռքբերման մասին։
Այս և նման կեղծիքները բավականին տարաժված են համացանցում, և զգոն չլինելու դեպքում յուրաքանչյուրս կարող ենք հայտնվել նման իրավիճակում։
Ցավալին այն է, որ գրեթե երկու տարի է անցել, բայց էջը դեռևս կա, գործում է և շարունակում իր «առաքելությունը»՝ մարդկանց խաբելու նորանոր պատմություններ հորինելով, շահումներ ու մրցույթներ կազմակերպելով:
Նշեմ, որ սույն ուսումնասիրությունը կատարելու պահին էջը թեև ուներ 919 հետևորդ և 452 հավանում, սակայն մեր հասարակության՝ այս էջի հայտարարած շահումներին հավատալու ցուցանիշը շարունակում է մնալ բարձր: Օրինակ, տվյալ էջում 2024թ. օգոստոսի 3-ին հերթական մանիպուլյացիոն գրառման տակ (հոդվածը ներկայացնելու պահին վերջին գրառումը) արդեն կար 42 մեկնաբանություն, որոնք դիտարկելով՝ հասկանում ենք, որ մեկնաբանություն թողնողների մեծ մասը հավատացել է կիբեռհանցագործներին և կատարել նրանց պահանջները՝ «գնացել խաղի կանոներով»…

Обратная сторона выигрыша, где тебя с нетерпением ждут киберпреступники.

В конце 2023 года в социальной сети Фейсбук появилась новая страница Samsung Fans (ссылка на страницу: https://www.facebook.com/profile.php?id=61554900690876), на которой разыгрывалась различная техника, в том числе телефоны.

Соблазн желанного выигрыша заставил многих людей сделать необходимые вещи: поделиться информацией на своей странице, отметить ее или отправить друзьям и т. д. Одно из писем «дошло» до знакомого мне ребенка. Там было написано следующее:
«Чтобы получить наш приз, Вы должны ПОДЕЛИТЬСЯ этим постом на своей домашней странице и в 10-15 группах Фейсбук. Если Вы поделились постом, ответьте на это сообщение и напишите «СДЕЛАНО», чтобы мы могли немедленно отправить приз. Сделайте это сейчас!! Спасибо ❤️».

Через некоторое время приходит следующее письмо с просьбой зарегистрироваться по присланной ссылке, иначе к участию в розыгрыше не допустят и приоритет отдадут другому участнику. Затем при регистрации просят данные банковской карты и обещают сообщить о выигрыше.
Эти и подобные фейки довольно широко распространены в Интернете, и если мы не будем осторожны, каждый из нас может оказаться в такой ситуации. Печально то, что прошло почти два года, а страница все еще существует, функционирует и продолжает свою миссию по придумыванию новых историй для обмана людей, организации розыгрышей и конкурсов.
Должен отметить, что, несмотря на то, что в настоящее время у нее 919 подписчиков и 452 лайка, уровень веры нашего общества в заявленную прибыль этой страницы по-прежнему высок. Для примера отметим, что под другим постом-манипуляцией, сделанным 3 августа (последний пост на момент подачи статьи), было уже 42 комментария, из чего, просматривая их, мы понимаем, что большинство оставивших комментарии поверили киберпреступникам и выполнили их требования, по правилам игры мошенников...

Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website