Ինստագրամյան և այլ առքուվաճառքի էջերը՝ ացանց դրամաշորթությունների հարթակ

  • Սյուզաննա Առաքելյան, Լոռու մարզ / Сюзанна Аракелян, Лорийская область
Սոցիալական ցանցերի գալուստով իրական կյանքում հաղորդակցությունը գնալով նվազագույնի է հասնում, փոխվում են հարաբերությունները, ապրելակերպը: Մարդկանց մեծամասնությունը սկսել է նախապատվությունը տալ առցանց գնումներին՝ հաճախ ուշադրություն չդարձնելով, թե որքանով է ապահով տվայլ առցանց խանութից գնում կատարելը և դառնալով խաբեության զոհ:

Սույն հոդվածում ներկայացնում ենք նման դեպքերից մեկը, որը տեղի է ունեցել 2024թ. հուլիսի 15-ին Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկի հետ, որն առաջին անգամ փորձել է առցանց գնում կատարել՝ դառնալով խաբեության զոհ: Վերջինիս Instagram-ում սկսել է հետևել առցանց հագուստի խանութի ինստագրամյան էջում առկա կեղծ, ‹‹սարքած›› դրական կարծիքներին, 25.000 ՀՀ դրամի պատվեր է կատարել: Խաբեբան վստահեցրել է, որ պատվերը 2-3 օրվա ընթացքում կհասնի պատվիրատուին, անգամ նրա տան Հայփոստի հասցեն է հարցրել, խնդրել, որ գումարը փոխանցի նախապես՝ վստահեցնելով, որ ապրանքը չհավանելու դեպքում գումարը հետ կփոխանցի: Պատվիրատուն գումարը փոխանցում է, սակայն պատվերն այդպես էլ տեղ չի հասնում: Պատվիրատուն մի քանի օր անց սկսում է գրել էջին, հարցուփորձ անել, թե ինչո՞ւ իր պատվերը տեղ չի հասնում, բայց նամակներին չեն պատասխանում, իսկ երեկոյան ինստագրամյան տվյալ էջն այլևս չի գտնվում:

Տեղեկանալով դեպքի մասին՝ ինստագրամյան այլ էջով սկում եմ փնտրել առցանց խանութի էջը, սակայն, ինչպես պարզվեց, վերջինս արդեն ջնջված էր: Այն հարցին, թե արդյոք պատվիրատուն, որն արդեն առցանց դրամաշորթության զոհ է, ուշադի՞ր է եղել էջի հետևորդների թվին, արդյոք նշվա՞ծ է եղել էջը վարողի անձնական ինստագրամյան էջը, խանութի հասցեն/տեղանքը, հեռախոսահամարը և այլն, պատվիրատուն, որը ի դեպ հարևանուհիս է, բացասական պատասխան է տալիս և նշում, որ էջն ունեցել է ընդամենը 30 հետևորդ: Ակնհայտ էր, որ հարևանուհիս դարձել էր հերթական առցանց խաբեության զոհ: Եւ, ցավոք, տարբերակ չունենալով որևէ կերպ կապ հաստատելու, գումարն այդպես էլ չկարողացանք վերադարձնել:

Տվյալ դեպքը հայաստանյան թվային միջավայրում կատարվող խարդախությունների, առցանց դրամաշորթության ամենատարածված ձևերից է: Կարելի է եզրակացնել, որ ինստագրամյան այդ էջը խաբեբայի միակ էջը չէր, և ոչ էլ խաբեբան էր միակը: Վստահելի առցանց խանութների կողքին օր-օրի շատանում և սկսում են գերակշռել կեղծ էջերը, որոնց միակ նպատակը մարդկանց մանիպուլացնելն ու գումար շորթելն է: Օր-օրի դրամաշորթության դեպքերը կրկնապատկվում, եռապատկվում են, զոհերի թիվն՝ ավելանում, և պատճառներից մեկն էլ այն է, որ տուժողների մեծ մասը ոստիկանություն չի դիմում, ուստի մեծ մասամբ որևէ խոչընդոտ չի ստեղծվում խաբեբաների համար և նրանք մնում են անպատժելի:

Նման դեպքեր վնաս են պատճառում նաև իրական առցանց խանութներին. մարդիկ, լսելով առցանց խաբեությունների մասին, կորցնում են իրենց վստահությունը և սկսում են օգտվել միայն բրենդային խանութների պաշտոնական առցանց էջերից, որի արդյունքում մանր բիզնես էջերը, այդ թվում նաև տնից վաճառք իրականացնող անհատների սոցիալական ցանցերի էջերը հեղինակազրկվում են, մնում ստվերում և չեն ծառայում իրենց նպատակին:
Նման դեպքերից լիովին խուսափելը ցավոք այդքան էլ հեշտ չէ, քանի որ կան առավել փորձառու խաբեբաներ, որոնք վստահություն ներշնչող ինստագրամյան կամ այլ էջեր են ստեղծում:
Առցանց առևտուր անելիս՝ ծուղակում չհայտնվելու համար, պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների՝
  1. նախ արդյոք տվյալ էջն ունի՞ հավաստիության նշան՝ verified V,
  2. որքա՞ն է էջի հետևորդների թիվը,
  3. կարևոր է նաև կարծիքների բաժնի առկայությունը, որը որոշ չափով կօգնի պատկերացում կազմել տվյալ էջի մասին,
  4. պետք է ուշադրություն դարձնել, որ էջում նշված լինի տվյալ բիզնեսի, խանութի կամ անհատի գործունեության հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը, և նախքան պատվերը գրանցելը և գումար փոխանցելը, փորձել կապ հաստատել նաև հեռախոսով, համոզվել, որ այն գործող հեռախոսահամար է և իսկապես պատկանում է տվյալ էջին կամ այն կառավարողներին,
  5. կարևոր է, որ էջի թափանցիկության բաժնում նշված լինի տվյալ բիզնես էջը վարողի անձնական օգտահաշիվը, որը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում կապ հաստատել տվյալ անձի հետ,
  6. նախնտրելի է պատվերի գումարն ամբողջությամբ չփոխանցել, մեծ մասը փոխանցել միայն պատվերները ստանալուց հետո:
Ի՞նչ անել, եթե արդեն դարձել եք առցանց դրամաշորթության զոհ.
  1. Նախ և առաջ անհապաղ դիմել ոստիկանություն՝ ներկայացնելով բոլոր մանրամասները:
  2. Դիմել առավել տեղեկացված անձանց, թվային ոլորտի մասնագետների/կազմակերպությունների:
  3. Նման «մանրածախ», այսպես ասած էժանագին խաբեբաների մեծ մասը մեդիագրագետ չէ և քաջատեղյալ չէ թվային միջավայրից: Եթե նա դեռ չի ջնջել «հանցագործ» էջը, կարող եք այլ էջով գրել, սպառնալ, ասել, որ դուք արդեն բացահայտել եք նրանց խարդախ գործունեությունը, գիտեք, թե որտեղ են գտնվում և պատրաստվում եք այդ մասին հայտնել ոստիկանությանը, եթե նա ձեր կողմից նշված ժամանակամիջոցում չապացուցի, որ ազնիվ է, անմեղ և փոխանցված գումարը հետ չվերադարձնի: Այս պարագայում հնարավոր է, որ խաբեբան սեփական կաշին փրկելու համար, «ապացուցի» որ անմեղ է և հետ վերադարձնի խաբեությամբ կորզած գումարը: Համենայն դեպս, իրականության մեջ նման հաջողված փորձեր եղել են:
  4. Եվ վերջապես ամենակարևորը՝ նման իրավիճակներում չհայտնվելու համար հարկավոր է լինել մեդիագրագետ, ինչը կօգնի զգուշանալ թվային միջավայրում առկա վտանգավոր երևույթներից ու խաբեություններից:
Everything that you dreamed of can be brought to life exactly at the moment when you decide to win.
С появлением социальных сетей общение в реальной жизни становится все меньше и меньше, меняются отношения и образ жизни. Большинство людей стали отдавать предпочтение онлайн-покупкам, часто не обращая внимания на то, насколько безопасно совершать покупки в Интернете, и становясь жертвами мошенников.

В этой статье мы представляем один такой случай, который произошел 15 июля 2024 года с одним из жителей города Ванадзор, который впервые попытался совершить онлайн-покупку и стал жертвой мошенничества. Он начал следить за фейковыми, «сфабрикованными» положительными отзывами на Инстаграм-странице интернет-магазина одежды и разместил заказ на сумму 25 000 драмов. Мошенник уверял, что заказ дойдет до покупателя в течение 2-3 дней и даже спросил домашний адрес Айпоста, национального оператора почтовой связи, попросив перевести деньги заранее, уверяя, что если товар ему не понравится, он переведет деньги обратно. Клиент перевел деньги, но заказ так и не пришел. Через несколько дней клиент написал на страницу и спросил, почему его заказ пока не пришел, но на письма не отвечали, а вечером страницу в Инстаграм уже было невозможно найти.

Узнав о случившемся, я начала искать страницу интернет-магазина на другой странице Инстаграм, но, как оказалось, она уже была удалена. На вопрос, обращал ли клиент, уже ставший жертвой интернет-вымогательства, внимание на количество подписчиков страницы, личную страницу Инстаграм менеджера страницы, адрес/местоположение магазина, номер телефона и т.д., упомянут, клиент, который кстати является моим соседкой, дала отрицательный ответ и сказала, что у страницы было всего 30 подписчиков. Было очевидно, что моя соседка стала жертвой очередного онлайн-мошенничества. И, к сожалению, не имея возможности связаться с мошенниками, нам так и не удалось вернуть деньги.
Этот случай является одной из самых распространенных форм мошенничества и вымогательства в цифровой среде Армении. Можно сделать вывод, что страница Инстаграм была не единственной страницей мошенников и мошенником тоже было несколько. Рядом с надежными интернет-магазинами количество фейковых страниц растет с каждым днем, единственной целью которых является манипулирование людьми и вымогательство денег. Число жертв вымогательств удваивается каждый день, втрое, в три раза, и одна из причин в том, что большинство пострадавших не обращаются в полицию, поэтому для мошенников в большинстве случаев нет препятствий, и они остаются безнаказанными.

Подобные случаи вредят и реальным интернет-магазинам, так как услышав об онлайн-мошенничествах, люди теряют доверие и начинают использовать только официальные интернет-страницы брендовых магазинов, в результате чего страницы малого бизнеса, в том числе страницы в социальных сетях частных лиц, занимающихся продажами из дома, дискредитируются, остаются в тени и не служат своей цели.

К сожалению, полностью избежать подобных случаев не так-то просто, ведь есть более опытные мошенники, создающие заслуживающие доверия Инстаграм или другие страницы.

Чтобы не попасть в ловушку при онлайн-покупках, следует обратить внимание на несколько обстоятельств:
  1. Во-первых, есть ли на данной странице значок подтверждения Verified V?
  2. Сколько у страницы подписчиков?
  3. Также важно наличие раздела мнений, который в той или иной степени поможет составить представление о данной странице.
  4. Необходимо обратить внимание указан ли на странице адрес, контактный телефон данного предприятия, магазина или частного лица, и прежде чем оформлять заказ и переводить деньги, нужно связаться также по телефону, убедитесься, что номер телефона является действительным и на самом деле принадлежит данной странице или тем, кто ею управляет,
  5. Вжно, чтобы в разделе прозрачности страницы был указан личный кабинет менеджера данной бизнес-страницы, что позволит при необходимости связаться с данным лицом.
  6. Желательно не переводить всю сумму заказа, и переводить большую ее часть только после получения заказа.
Что делать, если вы уже стали жертвой онлайн-вымогательства?
  1. Прежде всего нужно немедленно обратиться в полицию, сообщив все подробности.
  2. Необходимо обратиться к наиболее информированным лицам, специалистам/организациям в цифровой среде.
  3. Большинство таких «розничных» так сказать, дешёвых мошенников не медиаграмотны и не знакомы с цифровой средой. Если мошенник ещё не удалил «криминальную» страницу, то можно написать на другой странице, пригрозить, скажем, что вы уже обнаружили их мошенническую деятельность, знаете, где они находятся, и собираетесь сообщить об этом в полицию, если он не докажет, что он честен, невиновен и не вернет вам деньги. В этом случае возможно, что мошенник «доказать» свою невиновность, чтобы спасти свою шкуру, и вернет полученные обманом деньги. Во всяком случае такие успешные попытки были.
  4. И наконец, самое главное, чтобы не попасть в подобные ситуации, нужно быть медиаграмотным, что поможет вам остерегаться опасных явлений и обманов в цифровой среде.
Ծրագիրը իրականացրել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website